ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Թույլ չտվեցին կրկնել 2018 թվականի «հայկական աղետը» Վրաստանում

Թույլ չտվեցին կրկնել 2018 թվականի «հայկական աղետը» Վրաստանում
06.10.2025 | 11:00

Վրաստանում կատարվողն անխոս ունի նույն կամ գրեթե նույն տրամաբանությունը, ինչ 2018 թվականին Հայաստանում կատարվածը։

Եթե Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցածի նպատակը Հարավային Կովկասի նոր վերաձևման մեկնարկն էր, ապա Վրաստանում տեղի ունենալիքը Հարավային Կովկասի վերաձևման ավարտական փուլի մեկնարկն է լինելու։

Վրաստանի դերը հակառուսական ճամբարում շատ հստակ նախանշված էր` Ուկրաինայի հետ դառնալ հակառուսական օպերացիայի երկրորդ հենակետը։ Սակայն Իվանիշվիլին և վրացական իշխող էլիտաները կարողացան հստակորեն տարանջատել ազգային հիմնարար շահը գլոբալ օտարների շահերից և կառչել ազգային շահերի սպասարկմանը։

Վրաստանի խաղաղությունը և բազմակողմ քաղաքականությունը ո'չ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար են չափազանց կարևոր։ Եվ այս իրավիճակում Բիձինա Իվանիշվիլին և իր կուսակցության ձևավորած մեծամասնությունը իսկապես ձևավորել է վրացական դիմադրության կարևոր հանգույց, թույլ չտալու կրկնել 2018 թվականի «հայկական աղետը» Վրաստանում։

Քաղաքական համակարգի էվոլյուցիոն փոփոխություններն են երաշխիքը, որ երկիրը քիչ թե շատ կմնա կանխատեսելի և ցնցումներից հեռու։ Իսկ որ ամենակարևորն է, ռեվոլյուցիոն ճանապարհով փոխված իշխանությունները որպես կանոն քաղաքական պարտք են կուտակում արտաքին դերակատարների մոտ, ինչը արտահայտվում է նրանց ապագա իշխանավարման մեջ։

Խաղաղություն և կայունություն մեր բարեկամ Վրաստանին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3505

Մեկնաբանություններ